The New York Times-ը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից
Ամերիկյան The New York Times թերթը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից՝ ռուս զինվորականների գործողություններին վերաբերող ռուսական նոր օրենքի պատճառով։
Պարբերականը երեքշաբթի հայտարարել է, որ «ժամանակավորապես հեռացնում է իր լրագրողներին Ռուսաստանից՝ ավելի վաղ ընդունված օրենքի պատճառով»:
Անցյալ շաբաթ Դաշնային խորհուրդը հաստատեց օրենք, որի համաձայն քրեական պատիժ և 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների, դրանց վարկաբեկման մասին կեղծ հրապարակումների, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար։