Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել կեղծ ակնկալիքներ չստեղծել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում
Եվրամիությունը պետք է զգույշ լինի և ակնկալիքներ չստեղծի, որոնք չի կարող իրականացնել, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։
«Զգացմունքային առումով ես 100% հասկանում եմ մեր ընկերների դիրքորոշումը Կիևում, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ակնկալիքներ չստեղծենք, որոնք հետագայում չենք կարողանա բավարարել։ Եվ մենք պետք է իրատես լինենք, որ դա ոչինչ չի փոխի, որը վերաբերում է Ռուսաստանի սարսափելի ռազմական հարձակումներին, դա ոչինչ չէր փոխի այս աղետում, որի միջով անցնում է Ուկրաինանն»,- ասել է ավստրիացի նախարարը հույն գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։