ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը. Բորել
ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը: Այս մասին Al-Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,-նշել է նա:
Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին՝ Բորելն ասել է, ոչ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է, բայց անմիջապես տեղի չի ունենա։ Ուկրաինան, ըստ նրա, սպառնալիք չէ Ռուսաստանի համար, մինչդեռ ԵՄ-ն «չի մղի Կիևին պատերազմի Մոսկվայի հետ»։