Ջորջիո Պետրոսյանը կմենամարտի թուրք մրցակցի հետ
Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 30-ին Միլանում։
70 կգ քաշային կարգում հայ մարտիկի մրցակիցը կլինի թուրք Ֆաթիհ Այդինը։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամում։
Պետրոսյանը նախորդ մենամարտում պարտվել էր Թաիլանդի ներկայացուցիչ Սուպերբոն Բանչամեկին՝ 8 տարում կրելով առաջին պարտությունը։