Տագնապի զգացումը փոխում է համի զգայնությունը. փորձագետ
Քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ կլինիկայի ղեկավար Վլադիմիր Զայցևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ տագնապի ուժեղ զգացումն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև համի զգայարանների վրա:
Բժիշկը բացատրել է, որ լեզվի վրա կան պտկիկների խմբեր, որոնք պատասխանատու են համի զգայունության համար։ Երբ դրանք սկսում են «խախտվել», դա հանգեցնում է համի զգացողության փոփոխության: Մասնագետը զգուշացրել է, որ հոգեսոմատիկան «ուղիղ հարվածում է» համի ընկալիչներին, հատկապես տագնապի դեպքում։
«Չափից դուրս անհանգիստ մարդիկ հաճախ մտահոգվում են, որ իրենց լեզուն սկսում է «վառվել»: Այրումը ուղղակի նշանակում է, որ լորձաթաղանթը արձագանքում է հուզական վիճակին, և տեղի է ունենում համի փոփոխություն: Համի զգայնությունը կարող է նվազել, ինչը նշանակում է, որ անձը համը չի ընկալի այնքան սուր, կամ այլ կերպ կզգա: Օրինակ՝ վարունգի համը կզգացվի խնձորի համային երանգով»,- պարզաբանել է փորձագետը։