Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների թվով
Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ տեղեկանում ենք Castellum.ai տվյալների բազայից:
Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո Մոսկվայի դեմ սահմանվել է շուրջ 2800 նոր սահմանափակում:
Ըստ սահմանված պատժամիջոցների թվի՝ Ռուսաստանին հաջորդում են Իրանը (3600), Սիրիան (2600), Հյուսիսային Կորեան (2100) և Վենեսուելան (700):
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առյուծի բաժինը՝ 2400-ը, անձնական սահմանափակումներ են, իսկ 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների դեմ։
Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ սահմանած երկրների և կառույցների թվում են Շվեյցարիան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, ԱՄՆ-ը: