Պուտինը Բենեթի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսով քննարկել են Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության հետ կապված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում կիսվել է մարտի 7-ին Բելառուսում կայացած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականներով»,-ասվում է հաղորդագրությունում: