Shell-ը հայտարարել է ռուսական նավթից եւ գազից փուլային հրաժարման մասին
Shell-ը հայտարարել է ռուսական նավթից եւ գազից փուլային հրաժարման մասին։ Ընկերության ղեկավարությունն այսօր հայտարարություն է տարածել։
Shell-ը խոստացել է աստիճանաբար սկսել ռուսական նավթամթերքներից, հեղուկացված բնական գազից փուլային հրաժարումը՝ դա համարելով բարդ մարտահրավեր, որի հաղթահարումը կպահանջի բիզնեսի, կառավարությունների եւ սպառողների գործողությունների համակարգում։
«Եթե կառավարությունների կողմից այլ ցուցումներ չլինեն, մենք անմիջապես կդադարեցնենք ռուսական հում նավթի գնումը սփոթ շուկայում եւ չենք կնքի նոր պայմանագրեր։ Միեւնույն ժամանակ, կառավարությունների հետ սերտ երկխոսության արդյունքում մենք կփոխենք հում նավթի մատակարարման շղթաները՝ բացառելու Ռուսաստանից եկող ծավալները։ Մենք դա կանենք որքան հնարավոր է արագ: Մենք կդադարեցնենք նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գործունեությունը՝ կապված լցակայանների, ավիավառելիքի եւ քսանյութերի հետ»,- ասվում է փաստաթղթում։