Սի Ծինփինը Մակրոնի և Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ իրավիճակը մտահոգիչ է, նա նաև ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է Xinhua-ն։
Ծինփինն իր արեւմտյան գործընկերներին հայտնել է բոլոր պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ նրանց անվտանգության հետ կապված մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Չինաստանի ղեկավարն իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում Ուկրաինայում հակամարտության սրման կանխումը։
Սի Ծինփինը Մակրոնին եւ Շոլցին կոչ է արել համատեղ աջակցել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղ բանակցություններին, ինչպես նաեւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ կանխել հումանիտար ճգնաժամը։