Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել Ուկրաինայի ռազմական կենսալաբորատորիաների տվյալները
Չինաստանի կառավարությունն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ բացահայտել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսալաբորատորիաների եւ հետազոտվող վիրուսների մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում գործել են ամերիկյան 26 լաբորատորիաներ եւ նման այլ օբյեկտներ։ «Միացյալ Նահանգները, որն ունի ամենաշատ տեղեկությունը լաբորատորիաների մասին, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում՝ այնտեղ եղած վիրուսների եւ դրանց հետազոտության մասին»,- ասլե է նա։
«Հանուն Ուկրաինայի, հարեւան շրջանների բնակչության առողջության՝ մենք կոչ ենք անում համապատասխան կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը»,- ընդգծել է Լիցզյանը։
«Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական ծրագրերը կարող են լինել միայն այսբերգի գագաթը: Համագործակցության քողի ներքո ԱՄՆ-ը 30 երկրներում վերահսկում է 336 լաբորատորիա։ Ամերիկյան կողմը նաեւ բազմաթիվ ռազմական կենսաբանական հետազոտություններ է անցկացրել Ֆորտ Դետրիկ լաբորատորիայում։ Ո՞րն է ԱՄՆ-ի իրական մտադրությունը։ Կոնկրետ ի՞նչ են արել նրանք»,- ասել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին տրամադրել սպառիչ տեղեկատվություն իրենց ռազմական կենսաբանական ծրագրերի մասին ինչպես ամերիկյան տարածքում, այնպես էլ արտերկրում»,- եզրափակել է դիվանագետը։