«Ուրալի ավիաուղիներ»-ը դադարեցրել է չվերթները դեպի Ադրբեջան
«Ուրալի ավիաուղիներ»-ը մարտի 8-ից մինչեւ 26-ը դադարեցրել է չվերթները դեպի Ադրբեջան։ Այս մասին ասվում է ավիաընկերության Telegram-ալիքում:
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալի ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան (Բաքու, Գյանջա, Լենքորան) 08.03.22-ից մինչեւ 26.03.22-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել է ԱՄԷ-ում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Իսրայելում չվերթները չեղարկելու մասին։