Վալերի Լեոնտևը շտապ լքել է Ռուսաստանը
Երգիչ Վալերի Լեոնտևը լքել է Ռուսաստանն ու ԱՄՆ մեկնել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի ընկերը։ Նրա խոսքով՝ երգիչն ԱՄՆ-ում անշարժ գույք ունի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Վալերան Ամերիկա է մեկնել՝ Մայամի։ Նա այնտեղ անշաևրժ գույք ունի»,- Լեոնտեւի ծանոթի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Երգչի կինն առանձնատան տարածքում շների համար հյուրատուն է բացել։ Բացի այդ՝ արտիստի կինը Մայամիում չորքոտանիների խնամքով։