Իրանի իշխանությունները հաջողությամբ արձակել են «Նուր 2» հայրենական արբանյակը
Իրանի իշխանությունները հաջողությամբ արձակել են «Նուր 2» հայրենական արբանյակն ու այն դուրս բերել մերձերկրյա ուղեծիր, հաղորդում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։
Նշվում է, որ արձակման համար օգտագործվել է եռաստիճան հրթիռակիր, որը հասել է 7,6 կմ/վ արագության։ 480 վայրկյանում արբանյակը հասցվել է 500 կմ ուղեծիր։ Արձակումն իրականացվել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Շախրուդ (Իմամշախր) քաղաքի մոտ գտնվող անապատում։
Իրանի իշխանությունները երկար տարիներ աշխատում են տիեզերական ծրագրի զարգացման ուղղությամբ եւ հաջողությամբ արձակել են մի քանի արբանյակ։ 2020թ․ փետրվարի 6-ին Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին հայտարարել է, որ 2023թ․ հետո Թեհրանը կկարողանա օգտագործել «Սորուշ» հրթիռը՝ 36 000 կմ բարձրության վրա արբանյակներ արձակելու համար