Մակրոնը մինչեւ ընտրությունների առաջին փուլը հրաժարվել է մյուս թեկնածուների հետ դեբատներից
Որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու իր առաջին նախընտրական ուղեւորության ավարտին Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ առաջին փուլը չի մասնակցելու որեւէ դեբատի մյուս թեկնածուների հետ։
Պատասխանելով LCI-ի լրագրողի հարցին՝ նախագահի թեկնածուն ասել է, որ պետության ոչ մի ղեկավար ինքն իրեն ներկայացնելիս չի արել դա։
«Չեմ հասկանում, թե ինչու ես պետք է այլ կերպ վարվեմ,- ասել է քաղաքական գործիչը։- Ես նախընտրում եմ դեբատները ֆրանսիացիների հետ, դա այն է, ինչ ես պարտական եմ նրանց»։
Նշենք, որ Ֆրանսիայում հաստատվել է 12 թեկնածու՝ երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար։