Ճապոնիան արգելել է Ռուսաստան արտահանել նավթավերամշակող սարքավորումներ
Ճապոնիան արգելել է Ռուսաստան արտահանել նավթավերամշակող սարքավորումներ եւ պատժամիջոցներ է մտցրել եւս 20 ռուսաստանցու հանդեպ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց անունները երեքշաբթի հրապարակվել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
Մասնավորապես, այդ ցուցակում տեղ են գտել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Բացի այդ, ցուցակում ներառվել են ռուսաստանցի գործարարներ, նրանց թվում՝ Ռոտենբերգ եղբայրները, Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը։
Պատժամիջոցներ են մտցվել նաեւ երկու կազմակերպության՝ «Ինտերնետ-հետազոտությունների գործակալության» եւ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հանդեպ։