Գազի գինը Եվրոպայում ավելացել է 27,6 տոկոսով
Գազի գինը Եվրոպայում աճուրդների բացման պահին ավելանում է 27,9 տոկոսով եւ նորից բարձրացել է՝ հասնելով 1 000 խորանարդ մետրը ավելի քան 3 200 դոլարի, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նիդեռլանդներում TTF հաբում ապրիլյան ֆյուչերսների գինը օրվա արդյունքներով ավելացել է՝ 1 000 խորանարդ մետրը 3 277,5 դոլար կամ մեկ ՄՎտ/ժամը 290 եվրո (ելնելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ գները ICE-ում ներկայացված են եվրոյով ՄՎտ/ժամի համար)։
Երկուշաբթի գազի գինը Եվրոպայում ավելացել էր 79 տոկոսով՝ առաջին անգամ հասնելով 1 000 խորանարդ մետրը մոտ 3 900 դոլարի։