Ճապոնիան Կուրիլյան կղզիները համարում է իր «բուն տարածքները»
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին հայտարարել է, որ Տոկիոն Կուրիլյան կղզիների հարավային մասը համարում է «բուն ճապոնական» տարածքներ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Դրանք տարածքներ են, որոնց վրա տարածվում է մեր երկրի ինքնիշխանությունը, դրանք նաեւ մեր բուն տարածքներն են։ Այս առումով մեր դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան էր հայտարարել, որ Հարավային Կուրիլները երկրի «բուն տարածքներն» են։