Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Երկուշաբթի Դե Մոյն քաղաքում (Այովայի նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, մի աշակերտ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ինչպես տեղեկացրել են ոստիկանները, հավանաբար կրակել են անցնող ավտոմեքենայից։
Կասկածվողները կալանավորվել են, ներկա պահին նրանց մեղադրանք դեռ չի ներկայացվել։
Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր միջադեպից երեք տուժածի մասին։