Niantic Labs-ի տնօրենը մտավախություն ունի, որ Ցուկերբերգի տեսլականն ավելի շատ «հակաուտոպիստական մղձավանջի» է նման
Niantic Labs-ի գլխավոր տնօրեն Ջոն Հանքեն «մետատիեզերքի» կողմնակից չէ։ Նա մտավախություն ունի, որ Մարկ Ցուկերբերգի տեսլականն ավելի շատ «հակաուտոպիստական մղձավանջի» է նման։
Դրա փոխարեն Հանքեն հույս ունի ստեղծել տեխնոլոգիա, որը համադրվում է ֆիզիկական աշխարհի հետ, մոտեցում, որը հայտնի է որպես «լրացված իրականություն» կամ AR: Սա այն է, ինչ Niantic Labs-ն արդեն արել է Pokemon Go-ի՝ բջջային հեռախոսների հայտնի խաղի հետ, որի մեջ AR է օգտագործվում, եւ որի օգնությամբ օգտատերերը շրջակայքում, այգիներում եւ այլ վայրերում թափառելով՝ թվային արարածներ են որոնում:
«Ես զգում եմ, որ մարդիկ պարզապես սխալվում են՝ մտածելով, որ ապագան եռաչափ աշխարհ է, որում ավատարներ են շրջում: Ես չեմ հավատում, որ սա տեխնոլոգիաների ապագան է եւ, իհարկե, ոչ մարդկության ապագան: Կարծում եմ, որ դա մի տեսակ տարօրինակ արձագանք է COVID-ին՝ մարդիկ մնացել են տանը, շատ Netflix են դիտել, առաքումով շատ ուտելիք են ստացել, իսկ երեխաները ապրել են Roblox-ում»,- ասել է նա Associated Press-ին:
«Երբ մենք մտածում ենք իրական աշխարհի մետատիեզերքի մասին, մենք մտածում ենք իրականության ուղիների մասին: Իրական աշխարհի մետատիեզերքը արմատավորված է նրանում, ինչ մենք անում ենք այսօր, բայց դա էվոլյուցիոն քայլ է դեպի այն նույն գաղափարները, որոնք որոշ մարդիկ ասում են մետատիեզերքի մասին: Սրանք նույն գաղափարներից մի քանիսն են, որոնք տեղի են ունենում իրական աշխարհում: Տանը մնալու եւ համակարգչին միացված գրաֆիկա դիտելու փոխարեն (սա) պետք է տեղի ունենա իրական աշխարհում՝ սարքերի միջոցով, որոնք այս փորձը ավելի հարուստ, զվարճալի եւ արդյունավետ են դարձնում»: