Օլաֆ Շոլցը դեմ է ռուսական նավթի եւ գազի արգելքին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է ռուսական նավթի եւ գազի արգելքին, որը սահմանվել է Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանակներում, քանի որ դա կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
«Եվրոպան միտումնավոր դուրս է բերել Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները պատժամիջոցների ազդեցությունից»,- ասվում է Շոլցի հայտարարության մեջ: «Եվրոպային ջերմության արտադրության, շարժունակության, էլեկտրամատակարարման եւ արդյունաբերության համար էներգիայով մատակարարումը ներկայումս այլ կերպ հնարավոր չէ ապահովել: Ուստի դա էական նշանակություն ունի հանրային ծառայությունների մատուցման եւ մեր քաղաքացիների առօրյա կյանքի համար»։
Կանցլերը հավելել է, որ Գերմանիան արդեն մի քանի ամիս աշխատում է Եվրամիության եւ նրա սահմաններից դուրս գործընկերների հետ, որպեսզի «ռուսական էներգիայի այլընտրանքներ մշակի»։ Բայց դա միանգամից հնարավոր չէ անել, «ուստի, մեր կողմից գիտակցված որոշում է» թույլ տալ ընկերություններին շարունակել իրենց մասնակցությունը Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարումներին: