ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցներից տուժած ընկերություններին պետական օգնության կանոնների մեղմացումը
ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցներից տուժած ընկերություններին պետական օգնության կանոնների մեղմացումը, իսկ բլոկի մրցակցության կարգավորիչները դիտարկում են աջակցության տարբեր միջոցներ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը:
Երկու տարի առաջ ԵՀ ղեկավարը նախադեպ է ստեղծել՝ թուլացնելով համավարակի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության որոշ կանոններ՝ թույլ տալով առանձին անդամ պետությունների միլիարդավոր եվրոներ ներդնել իրենց ընկերություններում:
«Հանձնաժողովն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ պատրաստ է օգտագործել իր հանրային աջակցության գործիքակազմի ողջ ճկունությունը, որպեսզի անդամ պետություններին հնարավորություն ընձեռվի աջակցել ընկերություններին եւ ոլորտներին, որոնք խիստ տուժել են ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձություններից»,- ասել էՀանձնաժողովի խոսնակ Արիաննա Պոդեստան: «Մենք դիտարկում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ մշտական եւ ժամանակավոր»,- ասել է նա: