Էրդողանը Պուտինին ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են «դոլար, եվրո, ռուբլի, ոսկի և յուան օգտագործել առևտրում»
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է առեւտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։
Պուտինի եւ Էրդողանի հիմնականում ուկրաինական թեմաներին նվիրված հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը եւ մոտ մեկ ժամ է տեւել։
«Հայտնվել են նախագահ Էրդողանի եւ Պուտինի երեկվա բանակցությունների մանրամասները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են «դոլար, եվրո, ռուբլի, ոսկի եւ յուան օգտագործել առեւտրում», իսկ Ռուսաստանի ղեկավարն իր հերթին կկարգադրի ուղարկել արեւածաղկի ձեթով եւ ցորենով բեռնված 30 նավերը, որոնք գտնվում են Ազովի ծովում»,- փոխանցել է հեռուստաալիքը։