Ի՞նչ անել ճնշման կտրուկ բարձրացման դեպքում
Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն ասել է, որ շատ մարդիկ ճնշման կտրուկ բարձրացման դեպքում չգիտեն, թե ինչ պետք է անել, կամ սխալ գործողություններ են ձեռնարկում։ Նա հստակ նկարագրել է, թե ինչ է պետք անել նման դեպքում, գրում է «Medic Forum»-ը։
Մասնագետի խոսքով՝ գլխավորը, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգստանալն է։ Հաճախ մարդիկ կարծում են, որ նման փոփոխությունները սրտի կաթվածի կամ ինսուլտի նախազգուշացում են, բայց դա այդպես չէ, բացատրել է նա՝ ասելով, որ առողջական վիճակը կարող է կախված լինել ճնշման բարձրացմանը մարդու արձագանքից՝ որքան հանգիստ է արձագանքը, այնքան լավ։
«Շատերը վախենում են, որ ճնշումը հասել է 180/100-ի և վերջ, հիմա սրտի կաթված կամ ինսուլտ կլինի։ Ոչ մի նման բան», – ասել է Կորենևիչը:
Բժիշկը խորհուրդ է տվել չփորձել կտրուկ նվազեցնել բարձր ճնշումը, դա պետք է անել սահուն։ Նրա խոսքով՝ ճնշման կտրուկ բարձրացումները հաճախ հոգեկան-էմոցիոնալ սթրեսի արդյունք են, ուստի լավագույն միջոցը հանգստությունն է։ Սրտաբանը նշել է, որ ծայրահեղ դեպքում կարելի է փոքր քանակությամբ թունդ ալկոհոլ ընդունել։
Նախկինում բրիտանացի բժիշկ Քրիս Սթիլը հիպերտոնիկ հիվանդների համար նշել էր օգտակար սննդի ցանկը: Մասնագետի խոսքով՝ մածունը, ընկույզը և բուսական թեյն օգնում են իջեցնել արյան ճնշումը։