Ռուսական ավիահարվածներից հետո Ժիտոմիրի և Չեռնյախովի նավթի պահեստներում հրդեհ է բռնկվել
Ժիտոմիրում և Չեռնյախովում (Ժիտոմիրի շրջան) ռուսական երկու օդային հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Մարտի 7-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, երկու ավիահարվածների արդյունքում Ժիտոմիր քաղաքում և Չեռնյախով գյուղում նավթի պահեստներ են խոցվել։
Ըստ գերատեսչության՝ Ժիտոմիրում հրդեհ է բռնկվել 10 խմ տարողությամբ նավթի պահեստում: Չեռնյախով գյուղում երկու կիսադատարկ պահեստ է այրվել:
Բնակիչները տարհանվել են մոտակա մասնավոր բնակելի շենքերից: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։
Տեսանյութը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։