Ինչպե՞ս աջակցել օրգանիզմին սթրեսի ժամանակ
Սննդաբան Իրինա Պիսարևան RT-ին տված հարցազրույցում նշել է սթրեսի ժամանակ օրգանիզմին օգնելու ուղիները:
«Այժմ շատ մարդիկ հակված են սթրեսի, խուճապի, դեպրեսիայի, որն ամենից հաճախ առաջացնում է շատ ուտելու պահանջ: Սովորաբար ուտում են հրուշակեղեն, իսկ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարախտի, սրտանոթային համակարգի հետագա խնդիրների»,- պարզաբանել է մասնագետը։
Սննդաբանն ասել է, որ կարևոր է օրգանիզմում պահպանել ջրի հավասարակշռությունը և թեթև ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Բացի այդ, ըստ նրա, այդ ընթացքում անհրաժեշտ է յոգայով զբաղվել, մաքուր օդում զբոսնել, շնչառական տարբեր վարժություններ անել։
Մասնագետը նշել է, որ անհրաժեշտ է ընդունել B խմբի վիտամիններ, որոնք հանգստացնում և ամրացնում են նյարդային համակարգը, ինչպես նաև հարստացնել կալիումի, մագնեզիումի, յոդի, ցինկի պաշարը, որոնք նպաստում են նյարդային ազդակների փոխանցմանը և բարելավում ուղեղի աշխատանքը։