Երեք հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար
Պլովդիվում ընթանում է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը պայքարի մեջ են ներգրավվել հունահռոմեական ոճի ըմբիշները:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը երկու հաղթանակից հետո պարտություն է կրել և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Բրոնզի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը և 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը, քանի որ նրանց հաղթած մրցակիցները հասել են եզրափակիչ: