Պուգաչովան և Զեմֆիրան լքել են Ռուսաստանը
Մի շարք Telegram-ալիքներ հայտնել են, որ Ալլա Պուգաչովան, Զեմֆիրան և Ռենատա Լիտվինովան լքել են Ռուսաստանը։ Նրանք դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ալլա Պուգաչովային նկատել են «Վնուկովո-3» օդանավակայանում ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց մի քանի օր անց։ Թե կոնկրետ ուր է գնացել երգչուհին, հայտնի չէ։ Ինչպես նշել է «НеМалахов» Telegram-ալիքը, երգչուհու հետ են եղել նաև երեխաները։ Տեղեկություններ չկան, թե արդյոք Մաքսիմ Գալկինը թռել է նրանց հետ։ Հայտնի է, որ Պուգաչովան սարսափում է թռչելուց՝ նույնիսկ շրջագայության ժամանակ նա միշտ գերադասում էր գնացքով ճանապարհորդել։
Երկիրը լքել է նաեւ Ռենատա Լիտվինովան ու Զեմֆիրան, ովքեր մեկնել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է «Только никому» Telegram-ալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան թռել են Փարիզ։ Ինչ-որ մեկը Ռուսաստանից դեռ կարողանում է հայտնվել այնտեղ, պարզվում է։ Չեմ ուզում գրել «լքել Ռուսաստանը»: Տարբերակ կա, որ նրանք, ինչպես Սոբչակը, գնացել են հանգստանալու»,- գրում է ալիքը և հավելում, որ միգուցե նրանք վերադառնան: