«Գազպրոմ»-ը Եվրոպայում գազի գնի հետագա աճ է կանխատեսում
Եվրոպայում գազի գները կարող են թարմացնել այսօրվա ռեկորդը, սակայն ոչ՝ «Գազպրոմ»-ի պատճառով, քանի որ ընկերությունը կատարում եւ կկատարի իր պայմանագրային բոլոր պարտավորությունները եւ օտարերկրյա սպառողների կողմից դիմումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«Այսօր TTF-ը՝ Եվրոպայի հիմնական գազային հանգույցը, սահմանել է գնի պատմական ռեկորդ՝ 3892 դոլար 1000 խմ-ի դիմաց: Գները կարող են նույնիսկ ավելի բարձր լինել: Բայց դրա պատճառը Գազպրոմը չէ»,- ասվում է ընկերության պաշտոնական Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
«Մեր ընկերությունն ապահովում է եւ ապահովելու է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի կատարումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։