Անհայտ անձը բեռնատարով բախվել է Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին
Անհայտ անձը բեռնատարով բախվել է Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դեսպանատան ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, դեպքի պատճառը դեռևս հայտնի չէ։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանները փակել են մոտակա փողոցները։
ՌԴ դեսպանությունից հայտել են, որ «Իռլանդիայի ոստիկանները անգործության են մատնված եղել, երբ այդ բեռնատարը պոկել է Դուբլինում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դարպասները»:
Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը տեղի իշխանություններից պահանջել է ապահովել դիվանագետների և նրանց ընտանիքների անվտանգությունը։