ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել հինգ բնակավայր. Կոնաշենկով
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել հինգ բնակավայր, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ եւ հարվածային ավիացիան ոչնչացրել է 26 ռազմական օբյեկտ՝ հավելելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածները շարունակվում են։
Կոնաշենկովը նաեւ ասել է. «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովո եւ Ռեմովկա բնակավայրերը։ Ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում»։
Նրա խոսքով՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների զորքերը 12 բնակավայր են ազատագրել: