Գեր կանայք դատի են տվել հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդին
Նորաձևության աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկին` Կարլ Լագերֆելդին, ֆրանսուհիները դատի են տվել` գեր կանանց հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտությունների համար:
«Որևէ մեկը չի ցանկանա նայել գիրուկ մոդելներին, նրանք բեմում անելիք չունեն»,-հարցազրույցներից մեկում ասել է դիզայները:
«Սեքսուալ և գեղեցիկ գիրուկ կանանց» ասոցիացիան դատի է տվել Լագերֆելդին՝ նշելով, որ գիրուկ կանայք, առանց այդ էլ բարդույթներ ունեն. հայտնի մարդկանց նման արտահայտություններն ավելի են ցածրացնում գեր կանանց ինքնագնահատականը: