Բասկովն Ուկրաինայում հեռակա կարգով կալանավորվել է
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն Ուկրաինայում հեռակա կարգով կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
«Նիկոլայ Վիկտորովիչ Բասկով․․․ Ուկրաինացի դատախազները կարծում են, որ դուք հանցագործություն եք կատարել, որի համար պատիժն ազատազությունից զրկում է նախատեսում»,- ասված է հրապարակման մեջ։
Արտիստը կասկածվում է «Ուկրաինայում պատերազմի քարոզչության եւ արդարացման մեջ»։
Ավելի վաղ Ուկրաինայում հեռա կարգով կալանավորվել է երգիչ Օլեգ Գազմանովը, եւ մեղադրանք է առաջադրվել հետուստահաղորդավորուհի Թինա Կանդելակիին։