Ալեքո Նադիրյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Մոսկվայի դատարկ ЦУМ-ը
Ուկրաինայում իրադարձությունների պատճառով ռուսական շուկայից հեռացել են համաշխարհային տասնյակ ապրանքնիշեր։ Արդյունքում Մոսկվայի ЦУМ-ը «դատարկվել» է։
Փակ ու դատարակ խանութները պատկերող տեսանյութը հրապարակել է հայտնի ոճաբան Ալեքո Նադիրյանը։
Ավելի վաղ ֆրանսիական LVMH ընկերությունների խումբը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես 124 խանութ կփակի։ Խումբը 75 նորաձեւության տան սեփականատեր է, որոնց թվում են ժամացույցներ արտադրող Hublot, զարդեր թողարկող Tiffany&Co, օծանելիք արտադրող Guerlen բրենդերը։ Խմբի կազմում են Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Kenzo, Fendi, Marc Jacobs բրենդերը, ինչպես նաեւ Sephora ցանցը։ Անհասանելի կլինեն նաեւ Chanel եւ Cartier ապրանքանիշերը։
Մանրամասները` տեսանյութում: