Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։
Մարտի 7-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, նախորդ շաբաթվա համեմատ 1 տոկոսով անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։
1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 14․40-ի։
Մինչդեռ մարտի 1-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում էին 1 դոլար/13.90 լիրա փոխարժեքով։
Թուրքական լիրան շարունակում է արժերզկվել նաև եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Այսօր սահմանվել է 1 եվրո/15․61 լիրա փոխարժեք՝ երեկվա 1 եվրո/18․97-ի փոխարեն։