ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Լավրովի և Կուլեբայի հանդիպումը Անթալիայում կայանալիք ֆորումի շրջանակում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների՝ օգնության դիմումի։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել ուկրաինական տարածքները, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։