Աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 446,2 միլիոն դեպք
Երկուշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 446 274 346-ի։ Այս մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։
Վիրուսի տարածման սկզբից ի վեր մահացել է 5 999 218 մարդ։
Ավելի քան 20 000 000 վարակման դեպքեր գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ Ֆրանսիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 79 271 466, մահվան 958 621 դեպք։
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 42 967 315-ի, մահվան դեպքերի թիվը՝ 515 102-ի։
Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 056 525 մարդ, որից 652 437-ը մահացել է։
Ֆրանսիան հայտնվել է չորրորդ տեղում։ Երկրում գրանցվել է վարակման 23 236 908 եւ մահվան 140 296 դեպք։