Հարավային Կորեայի կառավարող կուսակցության նախագահը տուժել է նախընտրական միջոցառման ժամանակ
Չարագործը հարվածել է Հարավային Կորեայի կառավարող «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նախագահ Սոն Յոն Գիլի գլխին Սեուլում նախընտրական քարոզարշավի միջոցառման ժամանակ, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
«[«Տոբուրո» կուսակցության] նախագահի գլխին հարվածել են ինչ-որ առարկայով, նրա գլուխն արնոտվել է։ Կուսակցության ղեկավարին տեղափոխել են մոտակա հիվանդանոց»,- գործակալությանն ասել կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ «Yonhap»-ն ավելացրել է, որ ստացած վնասվածքը քաղաքական գործչի կյանքին չի սպառնում։
Հարավային Կորեայի նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 9-ին։ Հիմնական մրցակցությունը ծավալվում է կառավարող կուսակցության ներկայացուցիչ Լի Չժե Մյոնի եւ առաջատար ընդդիմադիր «Քաղաքացիական ուժ» կուսակցության թեկնածու Յուն Սոկ Յոլի միջեւ։ Հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ քաղաքական գործիչների հաղթանակի շանսերը գրեթե հավասար են։