Հարավային Կորեան ծրագրել է դադարեցնել գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ
Հարավային Կորեան երկուշաբթի հայտարարել է, որ նախատեսում է դադարեցնել գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, տեղեկացրել է «Ռենհափ»-ը։
Հարավային Կորեայի կառավարությունը մանրամասների մասին կտեղեկացնի համապատասխան կառավարական հաստատությունների հետ խորհրդակցություններից հետո։
Սեուլը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ներառյալ արտահանման վերահսկումն ու Մոսկվայի անջատումը SWIFT գլոբալ վճարային համակարգից։
Այս քայլի շրջանակում Հարավային Կորեան որոշել է դադարեցնել գործարքները ռուսական յոթ խոշոր բանկերի հետ եւ փաստացի արգելել ներդրումները ռուսական պետական պարտատոմսերում։