Ռուս մոդելյեր Յուդաշկինին հեռացրել են Փարիզում Նորաձևության շաբաթին մասնակցությունից
Բարձր նորաձեւության ֆեդերացիան չեղարկել է ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինի վիրտուալ դեֆիլեն Փարիզում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Նա հրաժարվել է դեմ արտահայտվել Ուկարիանայում ռուսական հատուկ գործողության դեմ, հայտնում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Agence France Press» գործակալությանը։
«Եթե նա Ուկրաինայում պատերազմի առնչությամբ կասկածներ հայտներ, նրան դժվար կլիներ ծրագրից հանելը։ Նրանք ցանկանում էին աշխատանքն անել ազնվությամբ՝ տեսնելու համար արդյոք նա կհայտնի իր անհամաձայնությունը, ինչպես մյուս նկարիչները։ Այդպես չի եղել։ Ես նրանց ասացի․ անմիջապես հեռացրեք նրան»,- AFP-ին ասել է բարձր նորաձեւության ֆեդերացիայի ղեկավարը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Յուդաշկինը ռուսական բանակի համազգեստի դիզայներներից մեկն է։