Գազի գինը Եվրոպայի բորսայում թարմացրել է ռեկորդը՝ առաջին անգամ գերազանցելով 1 000 խոր. մետրը $2 700-ը
Երկուշաբթի առավոտյան գազի սփոթային գինը Եվրոպայում թարմացրել է պատմական ռեկորդը՝ հասնելով 1 000 խորանարդ մետրը 2 700 դոլարի։
Ապրիլյան ֆյուչերսի գինը TTF հաբում հասել է 1 000 խորանարդ մետրը 2 704 դոլարի, այն դեպքում, երբ ուրբաթ աճուրդներն ավարտվել էին 2 504 դոլարի մակարդակին, վկայում են ICE Futures բորսայի տվյալները։