Նոր Զելանդիան պատժամիջոցներ է մտցնում Պուտինի, Միշուստինի, Լավրովի եւ Շոյգուի դեմ
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ։
Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվել է, որ խոսքն այն անձանց մուտքը երկիր արգելելու մասին է, որոնք կապված են Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Հրապարակված ցուցակում մոտ 100 մարդ է նշված։