Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի
Հայաստանում մարտի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421401-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2598 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2918947 է:
Փաստացի այս պահին բուժվում է 4653 պացիենտ, նվազել է 331-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 406570 անձ` վերջին մեկ օրում 377 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8548 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1630 է: