Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը 41 տարեկան է
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 41- ամյակի առթիվ
Սիրելի՛ ուղևորներ,
սրտանց շնորհավորում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 41-րդ տարեդարձի առթիվ։
Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը։
Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի մետրոպոլիտենի անցած 41 տարիներին և երախտագիտությամբ հիշելով կառուցողներին և շենացնողներին՝ շնորհակալության առանձնահատուկ խոսքերը պիտի ուղղենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մետրոպոլիտենի զարգացման ու կայացման հարցում։
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը։