Եվրոպայում բերքը կտրուկ կնվազի առանց Ռուսաստանից ներկրվող ազոտային պարարտանյութերի
Pleinchamp գյուղատնտեսական լրատվականը գրել է, որ Եվրոպայում առանց ռուսական ազոտային պարարտանյութերի կարող են նվազել բերքի ծավալները։
Պարբերականի տվյալներով՝ ներմուծվող ազոտային պարարտանյութերի ընդհանուր ծավալի մոտ 25 տոկոսը Եվրոպա է բերվում Ռուսաստանից։ ՌԴ-ն նաեւ ԵՄ-ին բնական գազի եւ ամիակի գլխվոր մատակարարն է։ Այդ միացությունները կազմում են ազոտային պարարտանյութերի բաղադրության հիմքը։
Ըտս Pleinchamp-ի՝ Եվրոպայում 2022թ. բերքը կկրճատվի։ Ազոտային պարարտանյութերը կթանկանան։ Հացահատիկի դեֆիցիտ է սպասվում Ֆրանսիայում։
Հոդվածում նշվել է նաեւ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան հացահատիկի եւ ձիթատու մշակաբույսերի ամենամեծ արտահանողներն են։
Ռուսաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ ստիպված է ռուսաստանցի արտադրողներին խորհուրդ տալ դադարեցնել պարարտանյութերի արտահանումը՝ մինչեւ շուկայում իրավիճակի կայունանալը։
Հավաստիացվում է, որ խորհուրդ է տրվել մատակարարումները սառեցնել մինչեւ փոխադրողների «ռիթմիկ աշխատանքի», ինչպես նաեւ Ռուսաստանից պարարտանյութերի արտահանման լիակատար ծավալը վերականգնելու երաշխիքների տրամադրումը։
Նախարարության պարզաբանմամբ՝ օտարերկրյա գործընկերները չեն ստանա պարարտանյութերը պատժամիջոցների պատճառով, որոնք առնչվել են օտարերկրյա լոգիստիկ օպերատորներին։ Այսպիսով, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում բերքի անկման եւ պարենի դեֆիցիտի վտանգներ կառաջանան, քանի որ նրանց համար չափազանց դժվար կլինի այդ պարարտանյութերը փոխարինել այլ պարարտանյութերով։