ՌԴ ՊՆ-ը հայտնել է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկորդ փորձը ձախողելու մասին
Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկրորդ փորձը ձախողվել է այն պատճառով, որ Կիեւի ռեժիմն ապատեղեկացրել է մարդկանց լռության ռեժիմը տեղափոխելու մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել են մարտի 2-ին ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի հիման վրա ստեղծված հումանիտար արձագանքման գծով միջգերատեսչական համակարգման շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր հումանիտար գործողության անցկացման շրջանակում ՌԴ-ն հերթական անգամ ձեռնարկել է Մարիուպոլից խաղաղ քաղաքացիներին տարհանելու փորձ, ընդ որում՝ մանրամասն մշակվել եւ ուկրաինական կողմի հետ հանաձայնեցվել են հումանիտար շարասյան ենթուղիները, ժամանակն ու հանդիպման վայրը: Ռուսաստանը կատարել է հումանիտար միջանցք ստեղծելու վերաբերյալ բոլոր պայմանները»,-ասել են շտաբում:
Հաղորդվում է, որ ուկրաինական կողմը չի կատարել ստանձնած պարտավորությունները: «Ավելին, Ուկրիանայի իշխանությունները ինտերնետային ռեսուրսների ու հեռուստատեսության միջոցով ակտիվորեն ապատեղեկացնում են Մարիուպոլի բնակիչներին տարհանումը հետաձգելու մասին, իբրեւ, ռուսական կողմից խոստացված լռության ռեժիմը խախտելու պատճառով: Դա բացարձակ սուտ է եւ սեփական ժողովրդի նկատմամբ դավաճանություն»,-ընդգծել են շտաբում:
Կենտրոնի տվյալներով՝ պարզվել է, որ Մարիուպոլում որեւէ հումանիտար շարասյուն չի ձեւավորվել:
«Ընդ որում՝ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները հումանիտար միջանցքի համար սահմանված ժամանակահատվածում հրետակոծում են ռուսական Զինուժի դիրքերը: Բոլոր այդ սադրանքները հստակ հասկացնում են, որ Կիեւի իշխանությունները մտադիր են խուսափել պայմանավորվածությունները կատարելուց եւ շարունակում են իրենց հանցավոր գործողությունները քաղաքացիական բնակչությանը՝ որպես կենդանի վահան օգտագործելով»,-ընդգծել են շտաբում: