Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հերթական փուլը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երկուշաբթի։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պատվիրակության անդամ, կառավարող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան։ Բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին, ինչպես եւ նախորդը։
Արահամիայի տվյալներով՝ բանակցությունները կսկսվեն տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Բելովեժյան պուշչայում տեղի եւ Մոսկվայի ժամերը համընկնում են։ Այն մասին, որ բանակցություններն իսկապես կարող են կայանալ մարտի 7-ին, ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։