Ուկրաինան Թինա Կանդելակիի նկատմամբ հետախուզում կհայտարարի
Ուկրաինայի դատախազությունը նախաձեռնում է ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց։ Դրանից հետո, երբ փորձի անցնել այլ պետությունների սահմանը, նրան կկալանավորեն իրավասու մարմինները՝ Ուկրաինային արտահանձնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, փոխանցում է РБК-Украина-ն։
Ռուս հեռուստահաղորդավարուհուն մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, որոնք նա տարածում է՝ «հղում» անելով իր լրատվամիջոցներով։
«Դատախազները, վերլուծելով ձեզ պատկանող թելեգրամ-ալիքի բովանդակությունը, չափազանց զարմացան՝ դուք Կրեմլի ռազմական մեքենայի գաղափարների և կարգախոսների առանցքային «տարածողներից» եք։ Դու, Թինաթին Գիվիևնա, դու: Մի՞թե աա կարող է ճիշտ լինել: Պարզվում է՝ կարող է և սա մաքուր ճշմարտություն է: Դուք խնդրում եք ձեր ընթերցողներին չվստահել ոչ մի այլ տեղեկատվության, քան այն, ինչ իրենց է հասնում ռուսական հեռուստատեսության էկրաններից։ Դուք ոլորտի մարդ եք, վստահ եմ, որ պրոֆեսիոնալ եք և լավ գիտեք, որ ձեր այս կոչը հանցագործություն է... Որպես գլխավոր դատախազ՝ հայտնում եմ ձեզ, որ ձեր դատավարական կարգավիճակը Ուկրաինայում կասկածվող անձի կարգավիճակն է: Երբ փորձես հատել այլ պետությունների սահմանը, իրավասու մարմինների կողմից կկալանավորվես Ուկրաինային արտահանձնելու նպատակով։ Բայց ես քեզ չեմ առաջարկում հիմնվել իմ կարծիքի վրա, այլ առաջնորդվել քո փաստաբանների խորհուրդներով»,- ասել է գլխավոր դատախազը։