Կիևը պետք է ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի բանակցություններում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած զրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների նոր փուլի ընթացքում Կիևը կցուցաբերի ավելի կառուցողական մոտեցում՝ հաշվի առնելով իրողությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հույս հայտնվեց, որ պլանավորված բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները կցուցաբերեն ավելի կառուցողական մոտեցում, որը լիովին հաշվի կառնի ի հայտ եկած իրողությունները»,- ասվում է հաղորդագրությունում: