ԱՄՆ-ը 2,5 միլիարդ դոլարի հիմնադրամ կստեղծի՝ Ուկրաինային և փախստականներ ընդունող երկրներին օգնելու համար. Բլինկեն
Միացյալ Նահանգները 2,5 միլիարդ դոլարի հիմնադրամ կստեղծի՝ Ուկրաինային և փախստականներ ընդունող երկրներին օգնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կայացած բանակցություններին հաջորդած ճեպազրույցում։
«Միացյալ Նահանգները օգնություն կտրամադրի Մոլդովային, որն արժանի է համաշխարհային հանրության երախտագիտությանը փախստականներին ընդունելու համար: Ջո Բայդենի վարչակազմը խնդրել է հաստատել 2,5 միլիարդ դոլարի շտապ օգնության հիմնադրամը՝ Ուկրաինային և փախստականներ ընդունող երկրներին օգնելու համար»,-ասել է Բլինկենը: