Էրդողանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է «միասին ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կիրակի օրը ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է միասին աշխատել՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհ հարթելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Էրդողանն ասել է, որ հրատապ հրադադարը հնարավորություն կտա լուծելու հումանիտար խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաև քաղաքական լուծումներ փնտրելու համար: Նա կրկնել է իր կոչը. «Եկեք միասին ճանապարհ հարթենք խաղաղության համար»:
Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման գործում։ Նա ընդգծել է հրադադարի ապահովման, մարդասիրական միջանցքների բացման և խաղաղության պայմանագրի ստորագրման հրատապ քայլերի կարևորությունը։
Նախագահ Էրդողանն ասել է նաև, որ մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի և այլ երկրների հետ։ Նա նաև ասել է, որ կշարունակի ջանքերը՝ լայնածավալ բանակցություններ վարելու Ուկրաինայի թեմայի շուրջ»,- ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ: